Ըստ բնակչության ո՞րն է ամենակարևոր գործոնը ՀՀ-ում լավ աշխատանք գտնելու համար

Համաձայն Կովկասյան բարոմետր հետազոտության 2024 թվականի արդյունքների՝ բնակչության 26%-ը գտնում է, որ ՀՀ-ում լավ աշխատանք գտնելու ամենակարևոր գործոնը կրթությունն է, որին հաջորդում են մասնագիտական ունակություններն ու աշխատանքային փորձը (21%)։

2017թ-ից հետո նվազել է այն մարդկանց թիվը, ովքեր լավ աշխատանք գտնելու ամենակարևոր գործոն են համարում կապերը: Եթե 2017-ին այդ կարծիքին էր բնակչության 33%-ը, ապա 2024-ին՝ միայն 11%-ը։