Բարձրացնելով Հայաստանի տնտեսական դիմակայունությունը

case study

Մոդեքս խորհրդատվական ընկերությունը լեհական CASE - Սոցիալական և տնտեսական հետազոտությունների կենտրոնի համակարգմամբ իրականացվող «Հայաստանի, Վրաստանի և Մոլդովայի տնտեսական կայունության բարձրացում» ծրագրի շրջանակներում պատրաստել է զեկույց, որի նպատակն է վերհանել մակրոտնտեսական, կառուցվածքային և ինստիտուցիոնալ տեսանկյունից Հայաստանի խոցելիության աղբյուրները։

Զեկույցը անդրադառնում է Հայաստանի վերջին տարիների ներքին և արտաքին քաղաքական զարգացումներին և դրանց տնտեսական ազդեցություններին, երկրի մակրոտնտեսական և ֆինանսական հատվածի կայունությանը, արտաքին տնտեսական հարաբերություններին, ներառյալ ապրանքների և ծառայությունների առևտրի խոցելիությանը, օտարերկրյա ներդրումներին և էներգետիկ ոլորտի հեռանկարներին։

Զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։